Նարեկի ու Լառայի հետ հազար անգամ քննարկել ենք իրենց հարսանիքը, Լառայի հետ մի քանի հազար անգամ փորփրել Pinterest-ը և արդյունքում ունենք նման էմոցիոնալ ու գժական ֆոտոշարք:
Ամեն անգամ նոր, անբացատրելի զգացողություն է առաջանում, երբ քեզ ու քո թիմին է վստահված մի օրվա նկարահանում, որը էլ երբեք չի կրկնվելու: Սա փոխադարձ վստահության և աշխատանքի արդյունք է, ուրիշ ոչ մի դեպքում չի կարող ստացվել նման գեղեցիկ ֆոտոշարք, ուրիշ ոչ մի դեպքում չի կարող գրվել նման պատմություն: