Երբ հանդիպեցինք Արմենի և Նելլիի հետ քննարկելու հարսանեկան նկարահանումը, արդեն իսկ պարզ էր, որ գժական օր ենք ունենալու: Արմենի ու Նելլիի հետ միլիոն անգամ քննարկել ենք հարսանեկան նկարահանումը, ամռան շոգին գնացել ու հատուկ location ընտրել հարսանեկան ֆոտոշարքի համար (ճանապարհին պաղպաղակ ուտելով), հարսանիքի օրը ինչ խենթություն ասես, որ չենք արել. Երևանի կենտրոնում փողոց փակել, անձրևի տակ թրջվել, պարել, բայց և այնպես ստացել այս խենթ ֆոտոշարքը: