Երբ Գեորգին զանգահարեց պատվերի համար, հետո հանդիպեցինք, շատ-շատ երկար քննարկում էինք իրենց հարսանիքի նկարահանումը, պլանավորում, թե ինչպես և որտեղ պիտի լինի հարսանեկան նկարահանումը։ Արդյուքնում ստացվեց այս գժական ֆոտոշարքը:
Ինչ խոսք, միշտ էսթետիկ հաճույք եմ ստանում, երբ մեզ դիմող զույգերը բացի այն որ համահունչ են լինում, նաև ռեալ գիտակցում են, թե ինչի համար են ինձ դիմել: Այո՛, ընկերնե՛ր, լուսանկարչին ընտրեք ոչ թե նրա համար, որ պիտի այդ օրը նկարեն, այլ որպես անհատի դիմեք, երկար փնտրեք, բայց հստակ գիտակցեք` ինչի համար եք դիմում տվյալ մասնագետին եվ արդյունքում ինչ եք ստանալու նրանից։