Իմ մասին

About Us

Ողջույն, ես Գևորգ Խուրշուդյանն եմ: Բարի գալուստ իմ աշխարհ:

Երբ դեռ չէի սկսել լուսանկարչությամբ, մտովի պատկերացնում, ցանկանում էի լուսանկարիչ դառնալ՝ լուսանկարել ամեն բան, ամեն մանրուք. գեղեցիկը, նուրբը, աննկատը, քանի որ լուսանկարը հավերժի մի մասն է, և ես ուզում էի հավերժացնել ինձ հանդիպած պատկերները, մշտապես նայել ու չկտրվել:

Ցանկանում էի հավերժություն ստեղծել, իմ ֆոտոխցիկով աշխարհ ստեղծել, ընկնող տերևի ձայնը լուսանկարել... Ես հասա այս ցանկություններիս կատարմանը՝ ստեղծեցի, լուսանկարեցի և դեռ շարունակում եմ: Մի կարևոր բան ևս. Լուսանկարչությունն ինձ համար արվեստ է, իսկ արվեստը իրական աշխարհի կողքին մեկ այլ` ավելի մարդկային աշխարհ ստեղծելու փորձ:

Միջոցառումների ֆոտո և վիդեո նկարահանում

Եթե չեք ցանկանում կորցնել ձեր հիշարժան միջոցառումների և ոչ մի կարևոր դրվագ, դիմեք ոլորտի լավագույն մասնագետներին: Արդյունքում Մենք կտրամադրենք ձեր լուսանկարների ամբողջական հավաքածու և հիանալի պահերով լեցուն տեսասկավառակ, որոնք կուղեկցեն Ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:

Անհատական ֆոտոնկարահանում ցանկացած վայրում

Չնայած ես իմ լուսանկարներում հոյակապ ընդգծում եմ մարդկանց հույզերը, բայց իրական հաճույք եմ ստանում, երբ հաջողվում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մարդն իրեն տեսախցիկի առջև զգա բնական և հանգիստ: Մարդկանց լուսանկարելը իմ կիրքն է, ուստի ես անվերջ աշխատում եմ իմ հաճախորդների համար անմոռաց փորձառություն ստեղծելու համար:

Միջոցառումների պլանավորում և իրականացում

Շատ ժամանակ չանցած այն պահից, երբ կդիմեք մեզ՝ Դուք կստանաք հատուկ առաջարկ Հայաստանում գտնվող լավագույն մասնագետների կողմից, ովքեր պատրաստ կլինեն վերածել Ձեր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը մի հիասքանչ և անմոռանալի արարողության, որը հարմար կլինի Ձեր գրպանին:

ԻՄ ԿՈՉՈՒՄԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ես ինձ չեմ պատկերացնում լուսանկարչությունից բացի ուրիշ բանով զբաղվելիս:

Իմ հաճախորդներից շատերը նախկինում երբեք պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման չեն մասնակցել և սովորաբար սկսում են նյարդայնանալ: Իմ գործն է ձեզ հանգստացնել, ձեզ տալ անհրաժեշտ խորհուրդներ և ստեղծել ձեր հիշողությունների ալբոմի երբևէ արված լավագույն լուսանկարները: Իմ նպատակն է ստեղծել տևական հարաբերություններ իմ հաճախորդների հետ և աճել նրանց հետ մեկտեղ իրենց կյանքի բոլոր փուլերում ՝ նշանադրությունից մինչ երազանքների հարսանիք:

Միջոցառումների պլանավորում 0
Հարսանեկան լուսանկարչություն 0
Անհատական ֆոտոսեսսիաներ 0
Հաճախորդների դրական կարծիքներ 0

Հետևեք ինձ Ինստագրամում

@khurshudyan.photo